Համեմատել անհամեմատելին


15:16 , 20 մարտ, 2013

Ինչ ասես չես կարդա ու լսի էսօր:

Էջմիածնի վրա հարձակումների շրջանակում սկսել են հիշել, թե ինչպես Վազգեն Ա Վեհափառը այցելել էր Վիկտոր Համբարձումյանին՝ նրա հացադուլի ժամանակ: Ոմանք նույնիսկ երևակայությանն էին զոռ տվել, թե իբր Վեհափառն էլ էր հացադուլ արել՝ դրանով երևի թե ներկայիս կաթողիկոսին էլ հացադուլի ու «ժողովրդին միանալու» կոչերի ակնարկ անելով:

Ու որ ուշադիր նայում ես, շատ ծիծաղելի է ստացվում: Ստացվում է, փաստորեն, որ մեծն գիտնական, մեծ հայ, ՄԵԾ ՀԱՅ Վիկտոր Համբարձումյանին համեմատում են ոնց-արտահայտվեմ-որ-շատ-փիս-չհնչի ըըըը ինչ-որ մի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իսկ Վիկտոր Համբարձումյանի հետապնդած նպատակները՝ Արցախի միացում, անկախություն, Րաֆֆու ոչ ադեկվատ ամբիցիաների հետ:

Հետաքրքիր է, իսկ մտքներով չի՞ անցել, որ եթե Րաֆֆին լիներ էնքան, իսկ իր նպատակներն էնքան վեհ, ինչքան Վիկտոր Համբարձումյանն ու իր նպատակներն էին, կաթողիկոսը միգուցե և այցելեր նրան:

Ո՜ւր էինք, ո՜ւր հասանք: