Շվեյցարիայում «սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկներ են հանվել վաճառքի


22:30 , 31 մարտ, 2017

 Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի վաճառակետերում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով շապիկներ են հայտնվել՝ հայտնում է թուրքական Haberler-ը:
 Շապիկների վրա նկարից բացի տեղ է գտել անգլերենով Kill Erdogan (Սպանիր Էրդողանին)  գրությունը:
 Շվեյցարիայի մայրաքաղաք Բեrնում Թուրքիայում սպասվելիք հանրաքվեի շուրջ Քուրդիստանի բանվորական կուսակցության(PKK)  կողմնակիցների կազմակերպած «ոչ»-ի ակցիայի ժամանակ ցուցարանները բարձացրել էին Էրդողանի նկարով մի պաստառ, որի վրա նույնպես գրված էր եղել «սպանիր Էրդողանին»:
 Ցույցի ժամանակ տեղ գտած պաստառին հաջորդել է «Սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկների տարածումը:

Այդ դեպքի հետ կապված Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆֆները կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: