Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող


18:27 , 31 մարտ, 2017

Картинки по запросу զոհՄարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն