17:18 , 31 մարտ, 2017 Tert.am-ը գրում է. Սուպերմոդել Իրինա Շեյքը, որը սպասում է իր և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի առաջնեկի ծննդյանը, Լոս Անջելեսում մոր ուղեկցությամբ զբոսնելու ժամանակ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Ինչպես նշում է elle.ru-ն, նրանց ֆիքսած լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ մայրանալ պատրաստվող Շեյքը գրեթե անճանաչելի է դարձել: Նա հրաժարվել է սեքսուալ գեղեցկուհու կերպարից՝ բարձրակրունկներն ու գրգռիչ բացվածքներով հագուստները փոխարինելով ամենօրյա պարզ հագուստով: Աղբյուրը մանրամասնում է, որ 31-ամյա մոդելը հղիության ընթացքում հրաժարվել է ակտիվ հանրային կյանքից ու աշխատանքից, նա այլևս չի մասնակցում նորաձևությանն առնչվող ցուցադրություններին ու աղմկոտ երեկույթներին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։