16:12 , 31 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում միասնական դիրքորոշում չկա ռուսական դպրոցներում հիջաբներ կրելու հնարավորության վերաբերյալ. հայտնում է Газета.ру-ն: Այդ կերպ է նա մեկնաբանել Չեչնիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ուժը բազմազգ լինելու մեջ է:
Ավելի վաղ Չեչնիայի խորհրդարանը օրինագիծ էր ընդունել, որը դպրոցականներին թույլ է տալիս իրենց կրոնին և ավանդույթներին համապատասխան հագուստ կրել: