Ինչո՞ւ մեքենաների մաքսազերծման սակագները տեղադրված չեն հրապարակային


13:13 , 20 մարտ, 2013

Ժողովուրդ, լավ, էս այսպես կոչված «մաքսային բառդակ»-ը ե՞րբ ա վերջանալու:
4 օր է արդեն՝ պայքարում եմ մեր մաքսային մարմինների հետ՝ պարզաբանելու համար մաքսազերծման արժեքները:

Պաշտոնական կայքում նշված համարին զանգեցի, որտեղ տրամադրեցին հեռախոսահամար, որին փորձում եմ միանալ՝ արդեն 4 օր անընդմեջ զանգելով, սակայն ապարդյուն, զանգեցի Մաքսային, ասացի, որ համարը չի պատասխանում, հնչեց մի գերազանց պատասխան. «Պետք է այցելեք Նորագավիթ և ճշտեք տեղում, փակցված ցուցակներից»....
customs.am կայքում նշված պաշտոնական էլ. նամակին, որտեղ նշել էի իմ խնդրի մասին, նույնպես ոչ մի արձագանք չստացա...
Այսօր կրկին զանգահարեցի Մաքսային, 060444444 համարով և խնդրեցի պարզել, թե ինչու է իմ նամակը մնացել անպատասխան, հնչեց ևս մի գերազանց պատասհան. «Այդ փոստարկղը լուրջ նամակագրության համար է, եթե ձեզ պետք է, գնացեք, տեղում ճշտեք».... Թողնում եմ առանց մեկնաբանության...
Ինչևէ, հարցս ցանկանում եմ ուղղել մեր մաքսային մարմիններին. ինչո՞ւ մեքենաների մաքսազերծման սակագները տեղադրված չեն հրապարակային: Ինչո՞ւ է տրամադրվող հեռախոսահամարը լռում: Փաստորեն ՀՀ քաղաքացին, որը աշխատում է և չունի ժամանակ ցերեկվա ժամին հասնելու Նորագավիթ, հնարավորություն չպիտի ունենա տեղեկանալու, թե ինչ է իրեն սպասում մաքսազերծման ժամանակ, և պետք է պատրաստ լինի ցանկացած տիպի անակնկալների...