«Իրավունք». Տղամարդը ծեծի է ենթարկել հղի վիճակում գտնվող նախկին կնոջը


10:55 , 31 մարտ, 2017
«Մեր լուրերով, նախօրեին Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի վիճակում գտնվող նախկին կնոջը։ Կինը, ըստ նույն լուրերի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Լուրի իսկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից.
- Մարտի 29-ին հաղորդում Է ստացվել Է, որ նախկին ամուսինների միջև ծագած վիճաբանությունը ավարտվել Է ծեծով։ Մասնավորապես, որ տղամարդը նախկին կնոջը երկրորդ հարկի աստիճանավանդակներից քարշ տալով՝ ծեծի Է ենթարկել, որից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն Է ընթանում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։