Սերժ Սարգսյանին երեւի ներկայացրել են, որ Քաջարանում բոլորն են ստանում 400 հազար դրամից ավելի աշխատավարձ


12:26 , 20 մարտ, 2013

Մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ... «Քաջարանում ես հաղթել եմ ձայների շատ քիչ տարբերությամբ։ Քաջարանում միջին աշխատավարձը 400 հազար դրամից ավելին է»,- ասում է Սերժ Սարգսյանը։ Ստիպված ենք էլի թվաբանական գործողություններ կատարել։ Եթե որեւէ հիմնարկում կամ քաղաքում 10 հոգի ստանում են 5 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ 100 հոգի՝ 100 հազար դրամ, ապա այդտեղ միջին աշխատավարձը կկազմի 545 հազար դրամ։ Սա պարզ թվաբանություն է։ Սերժ Սարգսյանին երեւի ներկայացրել են, որ Քաջարանում բոլորն են ստանում 400 հազար դրամից ավելի աշխատավարձ...

Կից նյութն`այստեղ