19:50 , 30 մարտ, 2017
1. Գաղտնաբառ
Գաղտնաբառերի հետ պետք է շատ ուշադիր լինել։ Դրանք երբեք պետք չէ որևէ մեկին ասել ու պետք է կանոնավոր կերպով փոխել։ Շատ կարևոր է, որ բոլոր կայքերում նույն գաղտնաբառը չունենաք։ Այդ դեպքում, եթե կոտրեն ձեր օգտահաշիվներից մեկն, ապա կկարողանան կոտրել ձեր բոլոր օգտահաշիվները։ Instagram-ի գաղտնաբառին դա ևս վերաբերվում է։
2. Գաղտնիություն
Անպայման պետք է հետևել գաղտնիությունը։ Ուշադիր հետևեք, թե ովքեր են հետևում ձեզ։ Նրանց շարքերում պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնց դուք ճանաչում եք։ Դրա համար պետք է միացնել Instagram-ի Private account ծառայությունը։ Հատկապես, ուշադիր եղեք ձեր երեխաների լուսանկարները հրապարակելիս, ինչպես նաև պետք չէ փաստաթղթեր ու բանկային հաշիվներ պարունակող լուսանկարներ հրապարակել։