Պետական աջակցությունը՝ արտադրության հզորացման կրեդո


18:45 , 30 մարտ, 2017

Похожее изображениеՊետության համար շատ կարևոր է խթանել ներդրումային դաշտը և ավելացնել երկիր մտնող ֆինանսական հոսքերը: Այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից մեկը վերաբերում է հարկերին:

Գործադիր մարմնի որոշմամբ ալյումինե համաձուլվածքներից փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ստանում է հարկային արտոնություններ: Ավելի կոնկրետ՝ ընկերությունը ապրանքների ներմուծման դեպքում երեք տարի ժամկետով ազատվում է մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումից և կարող է իր պարտավորությունը մարել ժամկետի ավարտից հետո:

Ակնկալվում է, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում Primetals Technologies Limited էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը:

Այդ նպատակով ընկերությունը կհատկացնի 423 մլն դրամ, ինչպես նաև կստեղծի 4 աշխատատեղ: