Թուրքիան դադարեցնում է Սիրիայում «Եփրատի վահան» ռազմագործողությունը


00:31 , 30 մարտ, 2017
Image result for ՅըլդըրըմըԱյսօր երեկոյան ավարտված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետ Բ. Յըլդըրըմը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բավական արդյունավետ իրականացված գործողությունն ավարտվում է՝ միաժամանակ փաստելով, որ Ռաքքայի դեմ իրականացվելիք գործողության համատեքստում Թուրքիայի մասնակցության ձևաչափը (և մասնակցությունն ընդհանրապես) դեռևս անորոշ է: Վերջինս, սակայն, ընդգծել է ահաբեկչական կառույցների դեմ «այլ անվանումով» ռազմագործողության հնարավորության մասին: