«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղության երթն» ավարտվեց
21:32 , 29 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համախոհների երթը։ Այն կրում էր «Խաղաղության երթ» խորագիրը։
Մինչ այդ՝ երթը անցավ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, և Թումանյան փողոցով՝ վերջում կրկին վերադառնալով Ազատության հրապարակ: Երթի ընթացքում դրա մասնակիցները բացականչում էին «Լևոն-Լևոն» և «խաղաղություն»:
Երթը գլխավորում էին ՀԱԿ ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին չէր մասնակցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: