21:02 , 29 մարտ, 2017
Անգելա Մերկելն հույս է հայտնել, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կմնան մոտ գործընկերներ` միավորված ընդհանուր արժեքներով, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կցանկանայի, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան մնան մոտ գործընկերներ: Քանի որ ինձ համար Մեծ Բրիտանիան հանդիսանում է և մնում է Եվրոպայի մաս, որի հետ մեզ շատ բան է միավորում, և ոչ վերջին տեղում` մեր ընդհանուր արժեքները»,- ասել է նա բունդեսթագում երեքշաբթի օրը:
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես մեկնարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը` Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկին փոխանցելով համապատասխան ծանուցմամբ նամակ: