ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համատեղ օգտագործել ռազմածովային ուժերը


17:42 , 29 մարտ, 2017

 ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի (USNI) պորտալը:
 «Սա հիանալի հնարավորություն Է երեք բարձրակարգ ծովային տերությունների համար՝ որոշելու այն ոլորտները, որոնցում իրենք կարող են համատեղ աշխատանք տանել և խորացնել այն»,-հրատարակությանն ասել Է ԱՄՆ-ի ռազմածովային հրամանատարության աղբյուրը:

Հրապարակման մեջ նշվում Է, որ բոլոր երեք կողմերն անհանգստություն են հայտնում Ատլանտյան օվկիանոսում ռուսական սուզանավերի աճող ակտիվության կապակցությամբ:

Համաձայնագիրն ստորագրվել Է երեք երկրների բարձրաստիճան ծովային սպաների՝ Ֆրանսիայի ՌԾՈւ-ի շտաբի պետ ծովակալ Քրիստոֆ Պրազյուկի, Առաջին ծովային լորդ ծովակալ սըր Ֆիլիպ Ջոնսոնի (Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի գլխավոր հրամանատար Ջոն Ռիչարդսոնի կողմից:

Պայմանավորվածության բաց մասը, որը հրապարակվել Է մամուլի համար, նախատեսում Է փոխգործակցության զարգացում երեք ուղղություններով: Կողմերը պայմանավորվել են ավելի ակտիվորեն տեղեկատվություն փոխանակել ծովում ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ հականավային պաշտպանության առաջադրանքներում և ավիակիրների գործողություններում նավատորմների մարտական ուժերի համատեղ կիրառման շուրջ: