Ուկրաինայում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծման է ենթարկվել


17:18 , 29 մարտ, 2017

 Ուկրաինական Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծման է ենթարկվել: Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել փաստի առթիվ:

 Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, միջադեպից հետո Կիևում, Խարկովում, Օդեսայում, Վինիցում Լեհաստանի հյուպատոսությունները դադարեցրել են իրենց աշխատանքները:

 Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին դատապարտել է Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության գնդակոծումը:

 «Հավանական սադրանքները կանխելու համար ստանձնել եմ ուժեղացնել արտասահմանյան դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների պաշտպանությունը»,-գրել է նախագահը Facebook-ում: