Գեւորգ Ղազարյանը բուժզննում է անցնում Մյունխենում


15:49 , 29 մարտ, 2017

 Գեւորգ Ղազարյանը բուժզննում է անցնում ՄյունխենումYerkir.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի (2։0) հետ խաղի առաջին րոպեին Ղազարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Նախնական հետազոտությամբ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք։