Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականը


12:45 , 29 մարտ, 2017

Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի հավաքականըArmsport.am-ը գրում է.

Իտալական «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հրաժարվել է գլխավորել Հոլանդիայի ազգային հավաքականը,- տեղեկացնում է Football Italia-ն:

Նախորդ կիրակի «նարնջագույնների» նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

Դե Բուրի ներկայացուցիչ Գիդո Ալբերսը հայտարարել է, որ 46-ամյա մասնագետը որոշում է կայացրել մերժել Հոլանդիայի ընտրանու առաջարկն ակումբային ֆուտբոլով զբաղվելու նպատակով: