Լեհաստանում վերսկսվել է Ռավենսբրյուկ ճամբարի ցեղասպանության հետաքննությունը


20:50 , 28 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը վերսկսել է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի ցեղասպանության գործի հետաքննությունը: Այս մասին հայտնում է PAP գործակալությունը:
 Հայտնի է, որ Ռավենսբրյուկը եղել է խոշորագույն նացիստական ճամբարը կանանց համար, որը տեղակայված է եղել Բեռլինից 90 կիլոմետր հեռավորության վրա: Ճամբարի գործունեության ընթացքում (1939-1945 թթ.) այնտեղ եղել է ընդհանուր առմամբ 130 հազար մարդ, որից 90 հազարը մահացել է: Տվյալ ճամբարում տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ քննությունն արդեն իրականացվել և ավարտվել է 1975 թվականին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: