Դիտեցի Ս. Սարգսյանի ասուլիսը ու ուղղակի ապշած եմ մեր ժողովրդի վրա


23:47 , 19 մարտ, 2013

Ամենայն ուշադրությամբ, անսահման համբերությամբ լսեցի սերժիկ սարգսյանի ասուլիսը, նույնիսկ դիտեցի ու ապշած եմ, ուղղակի ցնցված եմ էս մեր ժողովրդի վրա` ոչ մեկդ չտեսա՞ք լուսապսակը, որ պարուրել էր սերժիկի վեհ գանգը, ո՜վ ուտող-ուրացողներ: Չհալվեցի՞ք այնտեղ հավաքված լրագրողների նման, ո՜վ երախտամոռներ: Հո չզարմացա՞ք, որ մեր հրեշտակապետին ոչ ոք չհարցրեց` իսկ ի՞նչ կասեք քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Կոնգրեսի այն երեք ակտիվիստների մասին, որոնց շուտով պատրաստվում եք բանտ ուղարկել, բա սազու՞մ է, որ երկիր դրախտավայրում քաղբանտարկյալներ լինեն: Հո չծիծաղեցի՞ք, որ Հայոց աշխարհի Գագոյի խոսելու ժամանակ տակը գրվեց` ֆլորա նախշքարյան: Սակայն, ի՞նչ տարբերություն: Այնտեղ հավաքված լրագրողները մի դեմք ունեին: Չասեմ` ինչի դեմք: Առայժմ աչքիս առաջ սերժիկի գլխի լուսապսակն է պար բռնել: