23:04 , 19 մարտ, 2013
Ժող, ահավոր անհանգստացած եմ Երևանի ընտրություններով: Ի՞նչ է լինելու: Տեսեք՝ ՀՀԿ-ն վաղուց և տքնաջան ՍԻՐՈՒՄ է մեր քաղաքը, «Ժառանգությունն» արդեն մի քանի կրուգ բոլոր երևանցիներին բարևած ունի, ՀՅԴ-ի հին ընկերները «վաղուց լքել են քեզ, իմ Էրևան»: Բայց ամենաբարդը ԲՀԿ-ի գործն ա, ինչքան մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե երևանցիք տրակտորն ի՞նչ են անելու: Չնայած մեկ էլ տեսար ՀԱԿ-ին պետք եկավ՝ ասում են՝ մի վախտ գեղի կլուբ էր դառել: