ԲՀԿ-ի երկակի խաղը


22:34 , 19 մարտ, 2013

Մի ուշագրավ հանգամանք, որի մասին քիչ է խոսվում: Ոչ մի ԲՀԿ-ական երբեք ուղիղ չի քննադատում Սերժ Սարգսյանի գործունեությունը:

Հստակ է ԲՀԿ-ի քննադատության ձևը` չտալ նախագահի անունը, բայց անխնա քննադատել պետական կառավարման այն ոլորտները, որոնց անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

Իսրայելում չեն նվագում Վագների երաժշտությունը։ Քանի դեռ ողջ են նրանք, ովքեր հիշում են, որ Վագների երաժշտության ներքո մարդկանց ուղարկում էին գազախցիկներ, դա սրբապղծություն է համարվում։

Այլընտրանք ԲՀԿ-ում արգելված է խոսել կոալիցիայում եղած տարիների մասին, հիշել, թե ինչպես էր դեռ մի քանի ամիս առաջ հարմար ու տաքուկ տեղավորվել իշխանության գրկում, ինչպես էր նետվում դեպի իշխանության ցանկացած նախաձեռնություն: Դա էլ ԲՀԿ-ի համար «իսրայելական սրբապղծության» նման մի բան է։

Հոգնեցի՞ք զարմանալուց:

Այժմ մտորենք: Այսպիսով. խեղդվողի փրկության գործը իր ձեռքերում է: Նախ` միայն նա է առաջինն իմանում, որ խեղդվում է, երկրորդ` միշտ չէ, որ մոտակայքում լողալ իմացողներ կան, իսկ եթե կան էլ, ապա ցանկանում են նրան փրկել: Հետևաբար՝ եթե ուզում եք փոփոխություններ, մի տրվեք երազախաբության և ինքներդ գտեք ելքերը: Իսկ ելքերը մեր հայրենիքում են, այլ ոչ թե բրյուսելներում: