12:44 , 28 մարտ, 2017
Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Հաշվի առնելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր վտանգը` Իսրայելի իշխանությունները կոչ են արել հեռու մնալ Թուրքիայում, ինչպես նաև Հորդանանում, Եգիպտոսում ու մասնավորապես Սինայի թերակղզում հանգիստը կազմակերպելուց: