Կլաուդիո Բրավո. Ճիշտ չէ, որ ես ցանկանում եմ հեռանալ Մանչեսթեր Սիթիից


11:55 , 28 մարտ, 2017

Կլաուդիո Բրավո. Ճիշտ չէ, որ ես ցանկանում եմ հեռանալ Մանչեսթեր ՍիթիիցArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտարարել է, որ գոհ է թիմում իր կարգավիճակից.

«Ճիշտ չէ, որ ես նոր ակումբ եմ փնտրում և ցանկանում եմ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»:

Սա կեղծ տեղեկատվություն է: Ինձ ամեն ինչ դուր է գալիս Անգլիայում, իմ ընտանիքը ևս իրեն լավ է զգում այստեղ:

Քանի դեռ ես չէի խաղում, իմ տրանսֆերի վերաբերյալ շատ կեղծ լուրեր են հայտնվել: Օրինակ, որ ես հոգեբանի եմ վարձել, կամ որ անգլերենի դասընթացների եմ հաճախում»,- Բրավոյի խոսքերն է փոխանցում «The Telegraph»-ը: