Վատ եղանակի պատճառով Մոսկվայից 13 չվերթ է հետաձգվել


10:55 , 28 մարտ, 2017

Մոսկվայի օդանավակայաններից 13 չվերթ հետաձգվել է: Դոմադեդևո օդանավակայանից 5 չվերթ հետաձգվել է, հինգը՝ չեղյալ համարվել:

«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, չվերթներ են հետաձգվել նաև Վնուկովոյից ու Շերեմետևոյից:

ԱԻՆ-ից զգուշացրել են, որ Մոսկվայում եղանակային պայմանները վատթարանալու են: