Եվրոպայում ապրող թուրքերի համար սկսվել է սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվեն


22:08 , 27 մարտ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Համաթուրքական հանրաքվեն, որի արդյունքում երկիրը խորհրդարանականից կարող է վերածվել նախագահական հանրապետության, սկսվել է երկուշաբթի օրը։ Ներկայումս հանրաքվեին կարող են մասնակցել Թուրքիայի քաղաքացիները, ովքեր բնակվում են երկրի սահմաններից դուրս՝ 6 եվրոպական երկրներում։
 Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Դանիայում բնակվող թուրքերը կկարողանան քվեարկել մարտի 27-ից ապրիլի 9-ը ընկած հատվածում։ Ապրիլի 16-ին հանրաքվեն կկայանա Թուրքիայում։
 Եթե Թուրքիայի քաղաքացիները կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին, ապա երկրի նախագահը նոր լիազորություններ կստանա՝ կկարողանա նշանակել նախարարներին, ներկայացնել պետական բյուջեն, ընտրել դատավորների մեծ մասին և հրամանագրեր ստորագրել, որոնք կստանան օրենքի ուժ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: