21:53 , 27 մարտ, 2017
168.am-ը գրում է.«Չնայած բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին, ռմբակոծությունների եւ հրետակոծություններից դղրդյունները, գնդակների սուլոցները առօրյա կյանքի մաս են դարձել Եմենում»,-արձանագրել է նա:
«Հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ 1,4 հազար տղաներ ու աղջիկներ: Նրանցից շատերնառավոտյան դպրոց են գնացել ու չեն վերադարձել: Տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք վերքեր են ստացել»,-ասաց գլխավոր քարտուղարի տեղակալը:
Նա նշել է, որ վերջին գնահատումների համաձայն, հումանիտար օգնության կարիք ունեն գրեթե 19 մլն եմենցիներ, այսինքն՝ երկրի բնակչության երկու երրորդը, նրանցից 7 միլիոնին սով է սպառնում: Ինչպես ընդգծել է Օ՛Բրայենը, միջազգային հանրակցությունը պետք է հնարավոր ամեն բան անի Եմենում հումանիտար աղետից ՝ խուսափելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: