Արա Այվազյանը նշանակվել է Հոնդուրասում Հայաստանի դեսպան


17:47 , 27 մարտ, 2017
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Հոնդուրասում Հայաստանի դեսպան։
 «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին, համատեղության կարգով, նշանակել Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»,-ասվում է Նախագահի հրամանագրում։