Նա կարևորում է, որպեսզի հակամարտող կողմերի քաղաքական առաջնորդները քաղաքական կամք դրսևորեն և վերադառնան բանակցություններին: Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար հարկավոր է, որպեսզի հակամարտող կողմերն աշխատեն կարգավորման պլանների շուրջ:
Հոգլանդն անդրադարձավ հարցին՝ շրջանառության մեջ կա՞ «լավրովյան» կոչվող կարգավորման պլան: Նա նշեց, որ իրենք «լավրովյան պլան» արտահայտությունը չեն օգտագործում: «Մենք այդ արտահայտությունը չենք օգտագործում: Կա պլան, որը շրջանառվում է. այն բաղկացած է երեք մասից, սակայն այս պահին տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ: Կողմերը դրանց շուրջ աշխատում են»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը: