Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հունվարին երկու անգամ աճել է


12:19 , 27 մարտ, 2017

 Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը հունվարին երկու անգամ աճել էYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա հունվարին աճել է երկու անգամ`հասնելով 155 մլն դոլարի. հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ անցյալ տարվա հունվարի համեմատ 2017-ի հունվարին առևտրաշրջանառության ծավալն աճել է  98%-ով: Ընդ որում` ռուսական արտահանումը աճել է 2,7 անգամ և կազմել 117,7 մլն դոլար, իսկ իրանական ներկրումը` 6,3%-ով և կազմել 37,3 մլն դոլար: