Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկությունում


00:15 , 26 մարտ, 2017
Armfootball.com-ը գրում է.
 Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը: Վերջին օրերը Արթուր Դավթյանը հանդես եկավ հենացատկում ու զուգափայտերի վրա վարժությունում:
 Հենացատկում Դավթյանը երկու ցատկի համար ստացավ միջին 14.433 միավոր ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողելով միայն վիետնամցի Յե Տհան Տունգին (14.733): Զուգափայտերի վրա վարժությունում Դավթյանը ստացավ 13.900 միավոր ու զբաղեցրեց 8-րդ տեղը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: