Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով


16:35 , 19 մարտ, 2013

Յունիբանկը և iMall խանութը, որը ներկայացնում է Apple-ի ողջ տեսականին, հայտարարում են  «0%,  0%,  0%+»  նոր ակցիայի մեկնարկման մասին:  Ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռք բերել համակարգչային տեխնիկա առավելագույնս մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը:

Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Յունիբանկի կողմից առաջարկվող  շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:

Յունիբանկի սպառողական վարկավորման  պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով: