– Ինչպե՞ս դասավորվեց քեզ համար 2016 թվականը, ինչո՞վ էր այն առանձնանումմյուսներից:
– 2016 թվականն, առհասարակ, ես ինձ համար բաժանում եմ երկու հատվածի: Առաջինն ամենաանհաջողներից էր իմ կարիերայի ընթացքում: Տարվա սկզբից 3 վնասվածք ստացա: Դրանցից մեկը բավական լուրջ ստացվեց: Ստիպված եղա խաղադաշտից դուրս մնալ մոտ 4 ամսով, սակայն կարողացա ոտքի կանգնել, կազդուրվել ու վերադառնալ խաղադաշտ: Այդտեղից սկսվում է 2016-ի երկրորդ, համեմատաբար ավելի հաջող հատվածը: Վնասվածքից հետո քայլ առ քայլ վերադարձա շարք, սկսեցի մասնակցել հանդիպումներին ու խաղաժամանակ ստանալով նորից հասա իմ լավագույն մարզավիճակին:
– Տարվա վերջին խաղում քո խփած գնդակը հաղթական ստացվեց: Ի՞նչ արժեքունի այս գոլը քեզ համար:
– Մոնտենեգրոյի դարպասը խփած գնդակն ինձ համար, իսկապես, մեծ արժեք ունի: Առաջին հերթին՝ խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին այն Հայաստանի հավաքականին երեք միավոր պարգևեց: Բացի դրանից, անձամբ ինձ համար այս գնդակը կարևոր էր հոգեբանական տեսանկյունից: Երկար ժամանակ աչքի չէի ընկել հավաքականի կազմում: Ավելի քանի երեք տարի չէի կարողանում դառնալ գոլի հեղինակ: Հուսամ՝ սառույցը կոտրվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։