Հազվադեպ հանդիպող 5 ամենատարօրինակ հիվանդությունները


19:00 , 26 մարտ, 2017
1. Տրիխոտիլոմանիա հիվանդությամբ տառապողները ակամա պոկում են իրենց գլխի մազերը, հոնքերը ու, առհասարակ, մարմնի ցանկացած հատվածում աճող մազերը: Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է սթրեսի կամ դեպրեսիայի պատճառով, երբեմն էլ այն փոխանցվում է գենետիկորեն:
123
2. Լատահ հիվանդություն ունեցողները ժամանակ առ ժամանակ նոպաներ են ունենում, երբ առանց հասկանալու տարօրինակ շարժումներ են անում և չեն կարողանում կառավարել սեփական մարմինը: Նոպայի ընթացքում հիվանդը սովորաբար նմանակում է իր շուրջը գտնվող անձանց ու հեշտորեն համաձայնվում կատարել այն, ինչ իրեն կհրամայի կողքինը:
255555
3. Նեկրոտիցյան ֆասցիտը հայտնի է նաև «ուտող բակտերիա» անվամբ: Հիվանդության բակտերիան կտրվածքների ու վերքերի միջոցով անցնում է մաշկի տակ: Ինֆեկցիոն ներթափանցմամբ բակտերիան ուտում է մաշկն ու հասնում ավելի խորը շերտեր: Արդյունքում մարդու մաշկն ամբողջովին անջատվում մարմնից: Ծայրահեղ դեպքերում հիվանդությունը կարող է հանգեցնել սրունքների անդամահատման, իսկ չբուժելու դեպքում՝ անգամ մահվան:
4. Քոթարի պատրանքը համարվում է հոգեկան շեղում. հիվանդության տառապողները կարծում են, որ մահացել են, այլևս գոյություն չունեն: Նրանց թվում է, թե իրենց օրգանիզմում այլևս արյուն չկա՝ շարունակ արնահոսելով ամբողջը կորցրել են: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ծանր սթրեսային վիճակից, իսկ բուժումը բավականին դժվար է:
5888
5. Բլաշկյան գծեր հիվանդությունն առաջին անգամ հանդիպել է 1901 թվականին: Դրա առաջացման պատճառները մինչ այսօր համարվում են առեղծված: Իրականում սա հիվանդություն չէ, այլ մարդու ԴՆԹ-ում ներկառուցված տարր, որը մարմնի վրա մուգ գծեր է առաջացնում:
999