Tert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Մալաթիայում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է եղել, որի ընթացքում դանակահարվել է 11-րդ դասարանի աշակերտ, ում տեղափոխել են Ծերեթելիի հիվանդանոց:
Լուրի իսկությունը ճշտելու համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է շտապօգնության ենթակայանից. «Ահազանգի համաձայն՝ մարտի 23-ին՝ ժամը 10:25-ին շտապօգնության խումբը Հարավարևմտյան Բ2 թաղամասի դպրոցներից մեկի մոտից դանակահարված վիճակում «Սուրբ աստվածամայր» ԲԿ է տեղափոխել մի աշակերտի»:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 08:35-ին դպրոցներից մեկի հետնամասում վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ: