Հարավային Օսիայում նշել են Վրաստանի հետ երկխոսության պայմանները
18:48 , 24 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Հարավային Օսիան պատրաստ է Վրաստանի հետ բանակցություների, բայց միայն Թբիլիսիի կողմից չհարձակվելու և հանրապետությունը որպես պետություն ճանաչելու մասին հուշագրի ստորագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վրաստանը մեր հարևանն է: Ես միշտ ասել եմ և կասեմ, որ հարևանների միջև պետք է լինեն բարեկամական հարաբերություններ»,- լրագրողներին ասել է Բիբիլովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։