Գերմանիան հրաժարվել է Թուրքիային վաճառել վնասված ռազմատեխնիկան վերականգնելու համար անհրաժեշտ մասերը


00:53 , 24 մարտ, 2017
Times.am-ը գրում է.
 Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիան ունի ինչպես մեծ թվով մարդկային, այնպես էլ` տեխնիկական կորուստներ:
 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

 Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վնասված 10 տանկերի վերականգնման համար Գերմանիայից ցանկացել է գնել անհրաժեշտ մասեր, սակայն Գերմանիան հրաժարվել է վաճառել:

Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը: