23:32 , 23 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.«Այդ մարդը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում», - ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Մեյը պարզաբանել է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել է, և վերջին ժամանակներս նա կասկածներ չէր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները: