Ռեփեր Միշոյի կինը լուսանկար է հրապարակել Մայքլ Ջեքսոնի քրոջ՝ Լաթոյայի հետ


14:45 , 23 մարտ, 2017

Հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, ում Հայաստանում ավելի շատ ճանաչում են որպես ռեփեր Միշոյի կին, լուսանկար է հրապարակել ամերիկյան հայտնի երգչուհի Լաթոյա Ջեքսոնի հետ, ով Մայքլ Ջեքսոնի քույրն է: Սոնան որպես թղթակից աշխատում է Հոլիվուդյան Travel Channel հեռուստաալիքում և աշխատանքի բերումով հաճախ է հանդիպում և լուսանկարվում համաշխարհային մեծության տարբեր աստղերի հետ.