Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է 4 երկրաշարժ


14:16 , 23 մարտ, 2017

Artsakhpress.am-ը  գրում է.

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 16-ից մինչև 22-ը գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

Ինչպես տեղեկացրին  «ՍՊԾ» գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, չորսն էլ՝ Թուրքիայի տարածքում: Մարտի 18-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Բիթլիս քաղաքից 60 կմ դեպի արևելք, որին րոպեներ անց հետևել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրորդ ցնցումը: 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկու երկրաշարժ է գրանցվել մարտի 19-ին և 21-ին՝ Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս մարտի 19-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Աուկի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: