18:16 , 22 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:
Մեքենաներն ու սարքավորումները նորմատիվային պայմաններում և պատշաճ կերպով սպասարկելու համար կառուցվելու է տեխնիկայի սպասարկման կայանատեղի:
Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Դիլիջան խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների