10:28 , 19 մարտ, 2013
«Մարդկային պատմություններ» շարքից...
Ուրբաթ օրը, պնդում են արեւմտյան լրատվամիջոցները, Հռոմի Պապը զանգահարել է չինովնիկներից մեկին եւ խնդրել միացնել բարձրաստիճան հոգեւորականներից մեկի հետ: «Ես Հռոմի Պապն եմ»,- ներկայացել է Ֆրանցիսկոսը... «Դե, ես էլ Նապոլեոնն եմ»,-պատասխանել է չինովնիկը, որը սեփական փորձով համոզվել է, որ Հռոմի Պապը երբեք ինքնուրույն չի զանգահարում, այլ կարգադրում է դա անել իր օգնականներին... Ի վերջո, Հռոմի Պապը համոզել է թերահավատին, որ ինքը Հռոմի Պապն է... Այսօր Վատիկանում տեղի է ունենալու նրա գահակալության արարողությունը...