Ի՞նչը խթանեց դեմոկրատիայի Երրորդ ալիքին


12:27 , 22 մարտ, 2017

Картинки по запросу demokratiaԴեմոկրատացման երրորդ ալիքը հնարավոր դարձավ հետևյալ փոփոխությունների արդյունքում.

ավտորիտար իշխանությունների լեգիտիմության խնդիրը սրվեց այն պարագայում, երբ համատարած ընդունվում էին ժողովրդավարական արժեքները, ավտորիտար իշխանությունների՝ լեգիտիմության գործածման հանդեպ ունեցած կախվածության խորացում, ինչպես նաև ռազմական պարտություններով, տնտեսական ձախողումներով և նավթարդյունաբերության ոլորտի ճգնաժամերով (1973-74թթ, 1978-79թթ.) ավտորիտար իշխանությունների լեգիտիմության թուլացում.

1960-ականներին տեղի ունեցավ աննախադեպ համաշխարհային տնտեսական աճը, որը բարձրացրեց մարդկանց կենսամակարդակը, խթանվեց կրթությունը, ինչպես նաև մի շարք պետություններում սկսվեց ձևավորվել միջին խավ.

1963-65 թթ. Վատիկանի երկրորդ խորհրդով ընդունված Կաթոլիկ եկեղեցու դոկտրինը և գործունեության անսպասելի փոփոխությունները, ինչպես նաև ազգային եկեղեցիների վարքագծի փոփոխությունները, ըստ որի՝ եկեղեցին դադարեց լինել ստասուս քվոյի կողմնակից և դուրս եկավ ավտորիտարիզմի դեմ և դարձավ սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումների կողմնակից.

արտաքին դերակատարների վարած քաղաքականության փոփոխությունները՝ այդ թվում՝ 1960-ականների վերջին եվրոպական համայնքի՝ իր անդամ-պետությունների թիվն ընդլայնելուն միտված նոր քաղաքականության մշակումը, ԱՄՆ-ի վարած քաղաքականության փոփոխությունը, որը 1974 թվականից սկսած կենտրոնացվեց այլ պետություններում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանման հարցի շուրջ, ինչպես նաև 1980-ականների վերջին Գորբաչովի՝ Սովետական «կայսրության» հետագա գոյությանն առնչվող անսպասելի փոփոխությունները.

ձնագնդի էֆեկտը՝ հարստացված միջազգային հաղորդակցման նոր միջոցներով, ժողովրդավարացման երրորդ ալիքի ընթացքում ժողովրդավարություն հաստատած առաջին պետությունները խթան հանդիսացան և օրինակ ծառայեցին այլ պետությունների համար, որպեսզի վերջիններս ազատվեն իրենց ավտորիտար քաղաքական վարչակարգից: