Տեր-Պետրոսյանն այդպես էլ չպատասխանեց, թե հողերը տալուց հետո ինչ երաշխիքներ են լինելու Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով


11:27 , 22 մարտ, 2017

Похожее изображениеՊապին, իհարկե, քաղաքական մոնստր է ու ամենախելացի պետական գործիչներից է Հայաստանի նորագույն պատմության մեջ, բայց ամենակարևոր հարցին ինքը ոչ միայն չպատասխանեց, այլև ցրեց թեման: Այն է՝ լավ, հողերը տվեցինք, ի՞նչ երաշխիքներ են լինելու Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով:

Փոխարենը Պապին այլընտրանք նկարագրեց, որը թերի էր: Ասում էր՝ լավ, համաձայն չենք դրան, այդ դեպքում ի՞նչ ենք ստանում, նույն ստատուս քվո՞ն:

Նախ՝ բնավ էլ պարտադիր չէ: Կարող ենք ստանալ նաև նոր պատերազմ կամ էլ՝ պատերազմներ: Հետո, եթե հողերը հանձնենք, ապա ի՞նչ, փո՞քր է հավանականությունը, էլի կստանանք ստատուս քվո, պարզապես ավելի վատ պայմաններով՝ ռազմական, քաղաքական և բարոյահոգեբանական մասով:

Ու մի բան էլ. համաշխարհային հանրությունը լավ բան է, բայց ինչպես դարասկզբին Անտանտի նավերը մեր սարերը չհելան, նենց էլ հիմա չեն հելնելու: Չի կարելի գնալ նման տեկտոնիկ քայլերի ու որպես փաստարկ բղավել, որ заграница нам поможет...

Մնացածը լիրիկա էր:

Հ.Գ. Ի դեպ՝ Պապիին հայհոյողները սխալ են թեկուզ նրա համար, որ ճիշտ հակառակ էֆեկտի են հասնում: Մարդը կիրթ ու որոշակի փաստարկներով թեզիս է բերել, փորձեք հերքել դրանք տրամաբանությամբ, ոչ թե հայհոյանքով: