Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
10:00 , 19 մարտ, 2013
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաշաթաղում, տեղում է ձյուն:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: