Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրել


23:13 , 22 մարտ, 2017
 Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրելYerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը ներկայում գնահատվում է մինչև 3.5 միլիարդ, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Forbes»-ին:

 Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4.5 մլրդ դոլար, և նա զբաղեցնում էր ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 336-րդ  տեղը, իսկ ներկայում՝ 544-րդ տեղը:

 Հունվարին Թրամփը հայտարարել էր, թե իր բիզնեսը կանցնի որդիներին՝ Դոնալդ կրտսերին և Էրիկին:

 Նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, նա կարող է նաևանձնական ծախսերի համար 50 հազար դոլար ստանալ, ինչպես նաև 100 հազար դոլար՝ ճանապարհածախսերի և 19 հազար դոլար՝ ժամանցի համար: