18:54 , 21 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու դիմաց 50-60 մլրդ եվրո պետք է վճարի: Այդ գումարը ներառում է մուծումները համաեվրոպական բյուջե ըստ նախկինում ստանձնած ֆինանսական պարտավորությունների՝ ներառյալ կենսաթոշակային փոխանցումները ԵՄ-ում աշխատող բրիտանացիներին: ԵՄ-ն մտադիր է ամբողջ գումարը պահանջել մինչ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից:
ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում 2016-ի հունիսի 23-ին: Քվեարկածների կեսից ավելին կողմ է արտահայտվել դուրս գալուն: Համապատասխան օրենքը հավանություն է ստացել խորհրդարանում մարտի 14-ին: 2 օր անց օրենքը ստորագրել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: