Կազմակերպիչները վստահեցնում են՝ Ագուտինի համերգը Երեւանում կայանալու է


17:36 , 21 մարտ, 2017

Armtimes.com-ը գրում է.
 Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինի երեւանյան համերգը ոչ կչեղարկվի, ոչ էլ կհետաձգվի: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին կազմակերպիչները: Mezzo Production-ի տնօրեն Անի Սողոյանը եւ Prime Concert-ի տնօրեն Սոնա Սոսյանը նշեցին, որ վերջերս հաճախ է խոսվում չստացված համերգների մասին, եւ մարդկանց մոտ կարող է թերահավատություն լինել նման միջոցառումների նկատմամբ, այդ պատճառով էլ որոշել են ԶԼՄ-ների միջոցով ցրել բոլոր կասկածները:
 «Քանի որ վերջերս մամուլում նյութեր են տարածվել համերգների չեղարկման հետ կապված, որոշեցինք ասուլիսն այսօր անել վստահեցնելու համար, որ Ագուտինը գալու է, եւ համերգը կայանալու է»,- ասաց Անի Սողոյանը:

Կազմակերպիչները նաեւ բացատրեցին՝ որն է հենց Ագուտինին Հայաստան հրավիրելու պատճառը: Ըստ նրանց՝ ռուս երգիչը միշտ էլ սիրված է եղել Հայաստանում, իսկ ռուսական «Голос» նախագծի շնորհիվ, որտեղ նա մարզիչներից մեկն է, նրա վարկանիշը բարձրացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: