Ո՞ր հայտնի դերասաններն են ընդգրկվել «Չեյնջ» սիթքոմի նոր եթերաշրջանում


15:00 , 21 մարտ, 2017

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը մեկնարկում է նոր՝ գարնանային եթերաշրջանը: Ապրիլի 4-ից եթեր է վերադառնում «Չեյնջ» սիթքոմը: Իրավիճակային կատակերգության սյուժետային զարգացումները բուռն ու արագ էին առաջին եթերաշրջանում, գլխավոր հերոսին մարմնավորող Հովհաննես Ազոյանը հեռուտադիտողին ներկայացավ միանգամից երկու կերպարով: 

Նոր եթերաշրջանում սիթքոմում փոփոխություններ են եղել. ավարտվել է դերասան Սեյրան Նովիկյանի կերպարային գիծը, փոխարենը նոր կերպարներ են հայտնվել, որոնց կմարմնավորեն դերասաններ Սարգիս Հակոբյանը և Լեռնիկ Հարությունյանը: Իսկ ահա Հովհաննես Ազոյանի կերտած կերպարներին կավելանա ևս մեկը: Կհանդիպե՞ն արդյոք այս բոլոր կերպարներն իրար. գլխավոր ինտրիգը շարունակում է ակտուալ մնալ նաև այս եթերաշրջանում, որի հանգուցալուծմանը «Արմենիա Պրեմիում»-ի հավատարիմ հեռուստադիտողը կարող է հետևել ապրիլի 4-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի:

  

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի