Լակազեթը համաձայն է տեղափոխվել Աթլետիկո


12:03 , 21 մարտ, 2017

Լակազեթը համաձայն է տեղափոխվել ԱթլետիկոArmsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Միգել Անխել Խիլ Մարինը նախնական համաձայնության է եկել ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Cope»-ն, բանակցություններն ընթացել են դեռ փետրվարին, ակտիվ մասնակցություն է ունեցել մադրիդցիների հարձակվող Անտուան Գրիզմանը, ով Լակազեթի թիմակիցն է Ֆրանսիայի հավաքականում:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 24 խաղում Լակազեթը խփել է 23 գնդակ և կատարել երկու արդյունավետ փոխանցում: