11:55 , 21 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հաստատել են, որ Սիրիայում կորել է տակտիկական հետախուզական անօդաչու սարք. հայտնում է ТАСС-ը:
«Skylark անօդաչու սարքը կորել է: Կատարվածի հանգամանքները պարզվում են»,- ասել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը Էլ Կունեյթրոյում իսրայելական անօդաչու սարք են խոցել: